Սերը, աշխատանքը, առողջությունը իսկական երանության գրավականն են
Ապահովել, որ խնամակալները տեղեկացված լինեն սոցիալական, քաղաքական եւ այլ խնդիրների մասին, որոնք կարող են ազդել ծնողազուրկ և կարիքավոր երեխաների զարգացման վրա, որպեսզի նրանք հեշտությամբ ինտեգրվեն եւ հաջողություն ունենան անկայուն եւ բարդ միջավայրում:
ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՆՊԱՏԱԿՆԵՐ
i) Տրամադրել ծրագրեր և ծավալել գործունեություն, որոնք ուղղված են ծնողազուրկ և ծայրահեղ աղքատության մեջ գտնվող երեխաների եւ նրանց ընտանիքի անդամների մտավոր եւ ֆիզիկական առողջությանը, այդ թվում` սեռական կրթության, ալկոհոլի չարաշահման եւ թմրամիջոցների կանխմանը եւ անձնական հիգիենային:
ii) Տրամադրել բժշկական եւ ատամնաբուժական օգնություն ծնողազուրկ և ծայրահեղ աղքատության մեջ գտնվող երեխաներին եւ նրանց ընտանիքի անդամներին:
Միջազգային Զարգացման Կանադական Գործակալության ֆինանսավորմամբ՝ ատամնաբուժական թերապեւտիկ եւ վիրաբուժական բուժօգնություն են ստացել 520 թոշակառու և 135 ծնողազուրկ երեխա: Ծրագրի շրջանակներում դպրոցներում բաժանվել են 1000 ուսուցողական գրքույկներ՝ «Բերանի խոռոչի խնամքը՝ առողջության գրավականն է» և «Պայքար կարիեսի դեմ» թեմաներով:
«Պայքար կարիեսի դեմ» և «Բերանի խոռոչի խնամքը՝ առողջության գրավականն է»
Կանադայում կազմակերպվել է 120 ծնողազուրկ և 35 հաշմանդամ երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես վաճառք:
Հայ ծնողազուրկ երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք
60 ծնողազուրկ երեխաներ ստացել են ֆինանսական օգնություն, օգնություն-նպաստ է բաժանվել շուրջ 370 ծնողազուրկ երեխայի:




