Մեր շահառուները

1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո 80 կմ տարածքով բազմաթիվ գյուղեր ավերվեցին, 25 000-ից մինչեւ 50 000 զոհ եւ ավելի քան 130 000 վիրավոր:
Հայ ժողովուրը հայտնվեց անասելի ծանր վիճակում, հազարավոր ընտանիքներ մնացին անօթևան, հազարավոր երեխաներ կորցրեցին ծնողներին և չհասցնելով մի փոքր վերականգնել կորցրածը՝ սկսվեց ազատագրական պատերազմը, որը էլ ավելի խորացրեց բնակչության առանց այն էլ ծանր վիճակը:

Ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը կարողացավ հաղթել այդ պատերազմը և ընտրեց պատմական զարգացման նոր, անկախության ուղին, որն էլ ցավոք ուղեկցվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամով և այս տնտեսական վիճակից առաջին հերթին տուժում է ժողովրդի ամենաանպաշտպան խավը՝ երկրաշարժի և պատերազմի հետևանքով ծնողազուրկ մնացած հազարավոր երեխաները:

Անկախությանը հետևեց երկրի սխալ քաղաքականության ճանապարհը, որն էլ ավելի նպաստեց մանկատներում երեխաների թվի կտրուկ աճին, կոռուպցիային և բռնապետությանը, գործազրկությանը, աղքատությանը և ամենասարսափելիին՝ աննախադեպ արտագաղթին:

Արդեն պաշտոնապես խոսվում է երկրում 50% աղքատության մասին…
Իսկ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող երեխաները ամեն տոն օրերին սպասում են, թե ով կհիշի իրենց և կնվիրի իր երազած փոքրիկ խաղալիքը:

Մենք իրականացնում ենք վերոհիշյալ խնդիրներին վերաբերող ծրագրեր եւ օգնում ենք Երեւանի եւ Հայաստանի այլ շրջանի՝ հատկապես Լոռու եւ Շիրակի մարզերի շուրջ 480 երեխայի: